Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

YouTube-ը գործարկելու է երեխաների համար առանձին վեբկայք

am en ru
youtube-e-gorcarkelou-e-erexaneri-hamar-arancin-vebkayq

YouTube-ը իր հիմնական կայքում երեխաների համար անթույլատրելի տեսանյութերի ցուցադրության քննադատությունից եւ քննությունից հետո հայտարարել է, որ երեխաների համար առանձին վեբկայք է գործարկելու:

Ընկերության հայտարարության համաձայն՝ նոր կայքը, YouTube Kids բջջային հավելվածի առցանց տարբերակը կկգործարկվի այս շաբաթից ոչ ուշ, փոխանցում է news.am-ը:

YouTube-ից նաեւ հայտնել են, որ երեխաների համար իրենց հավելվածը եւ վեբկայքը տարբեր տարիքների համար նոր կարգեր կստանան: «Մենք գիտենք, որ 4-ամյա երեխայի համար հոյակապ կոնտենտը 10 տարեկանի համար կարող է լավը չլինել, ուստի ցանկանում ենք, որ YouTube Kids-ում ծնողները կարողանան իրենց երեխաների համար ընտրել համապատասխանող կոնտենտը»,- հայտնել են ընկերությունից:

YouTube-ը քննադատության էր ենթարկվել այն պատճառով, որ թույլ էր տվել տարածել անտեղի, մոլորության մեջ գցող եւ երբեմն դաժան տեսանյութեր, հայտնում է Bloomberg News-ը:

Երեխաների համար նախատեսված տեսանյութերը հատկապես խնդրահարույց էին մասամբ այն պատճառով, որ YouTube-ը բոլոր հոլովակները չի դիտում, իսկ ծրագրային ապահովումը չի կարողանում հեշտությամբ որոշել, թե որ կոնտենտն է համապատասխանում պատանի հանդիսատեսին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ