Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա:
Թեոդոր Ռուզվելտ

Զանգվածային թունավորում Լուսակունքի դպրոցում. 11-ամյա երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

am
zangvacayin-tounavoroum-lousakounqi-dprocoum-11-amya-erexanere-texapoxvel-en-hivandanoc

ArmDaily.am-ի տեղեկություններով զանգվածային թունավորման դեպք է գրանցվել Գեղարքունիքի մարզի Լուսակունքի միջնակարգ դպրոցում։ 

Նախնական տեղեկություններով աշակերտներից մեկն իր ծննդյան օրը շոկոլադ է տարել դպրոց ու հյուրասիրել համադասարանցիներին, ինչից հետո երեխաների ինքնազգացողություները վատացել է, նրանց մի մասը առաջին բուժօգնություն են ստացել համայնքում գործող պոլիկլինիկայում, իսկ 2 երեխա տեղափոխվել է Վարդենիսի ԲԿ և այժմ գտնվում են այնտեղ։

ArmDaily.am-ը տեղեկությունը փորձեց ճշտել ոստիկանությունից։ Մեզ հետ զրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնեց. «ժամը 14։00-ի սահմաններում Վարդենիսի Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ Լուսակունք գյուղից 2008 թ. ծնված երկու երեխա է տեղափոխվել իրենց մոտ «սուր տոքսիկ ինֆեկցիա հարցականով» ախտորոշմամբ: Մեկնել է ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը: Նյութեր են նախապատրաստվում»։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ