Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը:
Վիսարիոն Բելինսկի

Զաքիր Հասանովը կրկին մտել է կլասիկ մառազմի փուլ, Մինսկի խումբը դեռ լուռ է. Նաիրա Զոհրաբյան

am ru
zaqir-hasanove-krkin-mtel-e-klasik-marazmi-poul--minski-xmbic-der-lroutyoun-e-naira-zohrabyan

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կրկին մտել է ալիևյան քաղաքական էլիտային բնորոշ կլասիկ մառազմի փուլ: Այս մասին նշում է ԱԺ պատգհամավոր Նաիրա Զոհրաբյանն՝ ընդգծելով, որ Զաքիր «նվաճողը» սպառնացել է շուտափույթ պատերազմով ու ռազմական նոր գործողություններով, որի մասին, պարզվեց, իրենք երազում եմ ամեն օր:

«Կարծում եմ, որ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ովքեր շատ զգայուն են Հայաստանից արվող ցանկացած հայտարարության հանդեպ, առնվազն պիտի արձագանքեն բանակցային գործընթացը ուղղակի վտանգող նման հայտարարությանը: Մինսկի խմբից դեռ լռություն է:

Ինչ վերաբերում է Հասանովի հոգեկան անդորրը խախտած հայտարարությանը, ապա հերթական անգամ համոզվում ես, որ «Մանչեսթեր Ցունայթեդից» 40 տարով երիտասարդ Ադրբեջանն ու իր քաղաքական իսթեբլիշմենթը ինտելեկտուալ օբյեկտիվ խնդիրներ ունեն հասկանալու, որ Արցախը մեզանից յուրաքանչյուրն է ու վերջ»,- նշել է Զոհրաբյանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ