Ոգեշնչումը մի հյուր է, որը չի ստիպում այցելել ծույլերին, նա հայտնվում է նրանց մոտ, ովքեր իրեն կանչում են:
Ավետիք Իսահակյան

Զաքիր Հասանովի անհեռանկար գործողությունների արդյունքում ադրբեջանական բանակը հերթական զոհը ունեցավ

am es
zaqir-hasanovi-anherankar-gorcoxoutyounneri-ardyounqoum-adrbejanakan-banake-hertakan-zohe-ounecav

Բլոգեր Աշոտ Ասատրյանը ֆեյսբուք սոցցանցի իր էջում գրում է.

Վերջին շրջանում առավել ակտիվացել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարը, առավել հաճախ էր այցելում առաջնագիծ կամ հայտարարություններով հանդես էր գալիս, որը հիմնական պատերազմական գործողություններին էին վերաբերվում:

Այս ամենից հետո արդեն այսօր՝ մայիսի 30-ին, հայտարարում են , թե իբր Ակնայի հատվածում հայկական կողմից արձակված դիպուկահար կրակոցից սպանվել է ադրբեջանցի զինծառայող Ագիլ Ակիֆ օղլու Օմարովը:

Արցախի ՊԲ-ն հերքում է ադրբեջանցի զինծառայողի սպանության լուրը: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շփման գծի ողջ երկայնքով ՊԲ առաջապահ ուժերը շարունակում են խստորեն հետևել հրադադարի պահպանման ռեժիմին

Թշնամու բանակում , եթե նույնիսկ զոհ եղել է, ապա դա միջանձնային հարաբերությունների արդյունքում կատարված սպանությունը, որի հիմնական պատասխանատուն հենց նախարար Հասանովն է, ով տարիներ շարունակ առաջնագծում բուծել է մարդասպան ահաբեկիչներին,ովքեր շատ անգամ նույնիսկ իրենց ընկերների և հրամանատարների վրա են կրակում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ