Զաքիր Հասանովի երևակայության բացակայությունը թանկ է նստում ադրբեջանցիների վրա։

am
zaqir-hasanovi-ereakayoutyan-bacakayoutyoune-tank-e-nstoum-adrbejancineri-vra

Ֆեսբուքյան օգտատեր Աշոտ Ասատրյանը գրում է.

Ադրբեջանի պաշտպանության նախարարի մոտ առաջնագծում կատարվող դեպքերի սցենարների սով է նկատվում, այդ պատճառով վերջինս անցել է հին սցենարների բեմականացմանը։

Հունվարի 6-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց, որ իբր հայկական կողմից կրակել են իրենց դիրքերի վրա և խոցել են քաղաքացիական տեխնիկա, որը աշխատանքներ էր կատարում առաջնագծից 450 մետր հեռավորության վրա։

Այս սցենարը երևի ամենաշատն է հավանել Հասանովը ու դրա համար արդեն հունվարի 12-ին հայտարարություն են տարածում, որ նույն հատվածում նմանատիպ քաղաքացիական տեխնիկա է խոցվել հայկական բանակի կողմից, սակայն այս անգամ տեխնիկա աշխատանքներ է կատարել հենց առաջնագծի խրամատում։

Զաքիր Հասանովի, եթե այսպես շարունակի, ապա Ադրբեջանում քաղաքացիական որևէ տեխնիկա, մասնավորապես էսկավատր, չի մնա։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ