Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Զարեհ Սինանյանը հանդիպում է ունեցել Արցախի արտաքին գործերի նախարարի հետ

am
zareh-sinanyane-handipoum-e-ounecel-arcaxiartaqin-gorceri-naxarari-het

Զարեհ Սինանյանն առավոտյան հանդիպում ունեցավ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ: Նախարարը նշեց, որ Արցախի արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից է սփյուռքի հետ հարաբերությունների խորացումը, մանավանդ որ հայ համայնքներում Արցախի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք կա: Զարեհ Սինանյանը հավելեց, որ Արցախը յուրահատուկ արժեք է սփյուռքահայերի համար, և կարևորեց Հայաստան-Արցախ-Սփյուռք շղթայում կողմերի լիարժեք ներգրավվածությունը: Այնուհետև Գլխավոր հանձնակատարը և Արցախի ԱԳ նախարարը ներկայացրին սփյուռքի հետ աշխատանքի իրենց ուղղությունները, քննարկեցին համագործակցության ձևաչափերը:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ