Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է քան մեր սեփականը: Այդ մարմինը ՀԱՅՐԵՆԻՔՆ Է:
Մուրացան

Զարեհ Սինանյանի ռազմավարական ծրագրի առաջին քայլը Ռուսաստանի հայ համայնքի հետ աշխատանքն է

am
zareh-sinanyani-razmavarakan-cragri-arajin-qayle-rousastani-hay-hamaynqi-het-asxatanqn-e

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն արդեն կազմել է իր ղեկավարած կառույցի ռազմավարական ծրագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունիսի 25-ին լրագրողների հետ զրույցում Սինանյանը նշեց, որ իրենց ծրագրի առաջին քայլը լինելու է Ռուսաստանի հայ համայնքի հետ աշխատանքը:

«Այն ամենամեծն է, աշխարհագրական առումով ամենասփռվածն է: Այն հոգեբանորեն և ֆիզիկապես ամենաշատ կապն ունի Հայաստանի հետ: Ճիշտ և լավ աշխատանքի դեպքում իրենք ոչ միայն ամենամեծ պոտենցիալն են ներկայացնում ՀՀ-ի համար, այլև շատ այլ դիվիդենտներ Հայաստանը կարող է ստանալ, մենք էլ իրենց կարող ենք օգնել»,- ասաց Սինանյանը:

Անդրադառնալով ԱՄՆ-ի հայ համայնքի հետ աշխատանքներին և այնտեղ իր ունեցած կապերին, Սինանյանն ընդգծեց, որ 30 տարուց ավելի այնտեղ բնակվելով և քաղաքական պաշտոն զբաղեցնելով մեծ կապեր է ձեռք բերել, որոնք պետք է մոբիլիզացնի ի շահ Հայաստանի:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ