Զարեհ Սինանյանն այցելել է Մոսկվայի հայկական եկեղեցական համալիր

am
zareh-sinanyann-aycelel-e-moskvayi-haykakan-ekexecakan-hamalir

Այսօր Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Մոսկվայի հայկական եկեղեցական համալիր:

Առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում Գլխավոր հանձնակատարը մոմ է վառել, որից հետո այցելել Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարան, որն իր գործունեությունը կսկսի սեպտեմբերից:

 Գլխավոր հանձնակատարը ծանոթացել է նաև եկեղեցու «Տապան» թանգարանի ցուցանմուշներին և «Գավիթ» թատրոնի գործունեությանը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ