Հ․ Շիրազ - Հին մանկություն

Չգիտեինք՝ աշխարհն ի՞նչ էր, մարդն ի՞նչ էր,
Մենք՝ դարդի մեջ, չգիտեինք՝ դարդն ինչ էր...
Ա՜խ, դեռ մանուկ մենք ծերացած, գլխիկոր
Շրջում էինք՝ անգիտությա՜մբ բախտավոր...

Կարդալ Ամբողջը

Զարիֆը ԱՄՆ-ին մեղադրել է Իրանի դեմ տնտեսական ահաբեկչություն իրականացնելու մեջ

am en
zarife-amn-in-mexadrel-e-irani-dem-tntesakan-ahabekcoutyoun-irakanacnelou-mej

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը տնտեսական ահաբեկչության մեջ է մեղադրել ԱՄՆ վարչակազմին, մասնավորապես Միացյալ Նահանգների նախագահի՝ անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին :

Այս մասին Զարիֆը գրել է իր Twitter-ի միկրոբլոգում:

Ըստ նախարարի խոսքերի՝ Բոլթոնը համոզված է, որ «Իրանի ժողովուրդը լավագույնն է արժանի», մինչ դեռ ընդունում է, որ Միացյալ Նահանգները Իրանն ընտրել որպես տնտեսական ահաբեկչության և նույնիսկ «ռեժիմի փոփոխության խենթ գաղափար» հետապնդող պատերազմի թիրախ:

Զարիֆն իր գրառմանը Բոստոնի հոդվածների վերնագրերով նկարներ է կցել: Այդ հոդվածներում վերջինս առաջարկում է «հարձակվել Իրանի վրա»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ