Զարիֆը ԱՄՆ-ին մեղադրել է Մերձավոր Արևելքում լարվածության մեջ

am
zarife-amn-in-mexadrel-e-mercavor-areelqoum-larvacoutyan-mej

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Մերձավոր Արեւելքում առկա լարվածությունը կապում է Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պատերազմի հետ:

«Մեր տարածաշրջանում նոր լարվածությունը Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պատերազմի արդյունքն է: Լարվածության նվազեցումը հնարավոր է միայն տնտեսական պատերազմի ավարտից հետո», - ասել է Զարիֆը Թեհրանում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասի հետ ասուլիսում:

«Մենք համոզված ենք, որ Գերմանիան եւ Եվրամիությունը կարող են կարեւոր դեր խաղալ այդ լարվածությանը վերջ տալու հարցում», - հավելել է Զարիֆը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ