Այնպես ապրիր՝ ասես վաղը մեռնելու ես: Այնպես սովորիր՝ ասես ապրելու ես հավիտյան:

Մահաթմա Գանդի

Իրավունքների կոպիտ խախտում է. Զախարովան` Ադրբեջանից ՌԴ հայ քաղաքացիների արտաքսման մասին

am ru en
zaxarova-nazvala-ploxoy-i-nepravilynoy-tradiciey-zaderjanie-so-storoni-baku-grajdan-rf-armanskoy-nacionalynosti

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայկական ազգանվամբ ՌԴ քաղաքացիների՝ Ադրբեջան մուտք գործելն արգելելու հարցին:

«Սոցիալական ցանցերում այս թեմայի վերաբերյալ բազմաթիվ հաղորդագրություններ եմ տեսել: Տոնական օրերին տեղի ունեցան միջադեպեր: Մենք այս հարցը բարձրացրել ենք ադրբեջանական կողմի մոտ: Ցավոք, նման դեպքերն արդեն վատ եւ սխալ ավանդույթ են դառնում: Նախորդ տարի 16 դեպք է արձանագրվել, երբ ՌԴ քաղաքացիներին արգել են մուտք գործել Ադրբեջանի տարածք՝ նրանց ազգային պատկանելության պատճառով», - ասել է Մարիա Զախարովան:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29–ին ՌԴ քաղաքացի Քրիստինա Գևորգյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ 13 ժամ անցկացրել է Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում: Նա ցանկացել է ամանորյա տոներն անցկացնել Ադրբեջանում, բայց արդեն անձնագրային սեղանում նրան կանգնեցրել են։ Գևորգյանը գրել է, որ իրենից բացի ևս երկու ընտանիքների թույլ չեն տվել գնալ Բաքու`նրանց ազգականներից մեկի հայկական ազգանվան պատճառով։

Զախարովան նշել է. «Մեր դիտարկմամբ, նշված փաստերը Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտում են: Դրանք հակասում են ռուսադրբեջանական պայմանագրերի և համաձայնագրերի տառին և ոգուն»։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ