Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Զախարովան անդրադարձել է հայ զինծառայող Արայիկ Ղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակին

am ru
zaxarova-ob-armanskom-voennom-v-azerbaydjane--resaty-v-susestvuusix-formatax

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է 2019-ի օգոստոսին Ադրբեջանում հայտնված հայ զինծառայող Արայիկ Ղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակը:

«Կարծում եմ, նման խնդիրները պետք է լուծվեն առկա ձևաչափերով, որոնք գոյություն ունեն: Չեմ կարծում, թե մեր կողմից հավելյալ քաղաքական գնահատական է պահանջվում: Մենք գործող մեխանիզմ ունենք, կան համանախագահներ: Անհրաժեշտության դեպքում նրանք կարող են օգտագործել համապատասխան մեխանիզմները՝ կողմերին լրացուցիչ օգնություն ցուցաբերելու համար», - ասել է ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան Մոսկվայում կայացած ճեպազրույցի ընթացքում:

Վերջինս նաև հավելել է, որ եթե ինչ-որ հարցի լուծման համար կողմերն աջակցության անհրաժեշտ ունենան, օրինակ՝ Ռուսաստանի կարիքը, ապա այդ խնդիրները կարող են լուծվել նաև երկկողմանիորեն ՝ դիվանագիտական ​​ուղիներով:

Լրահոս

Նմանատիպ նորություններ