Կարծում եմ՝ աստիճանաբար, մարդու բանականության ուժը կհզորանա: Այդ դեպքում կարևոր կդառնա, թե մարդկությունն ինչպես կվերաբերվի այլ քաղաքակրթությունների հետ, որոնք, անպայման գոյություն ունեն տիեզերքում:
Վիկտոր Համբարձումյան

Զբոսաշրջիկի ուսապարկից փորձել էր գողություն անել

am
zbosasrjiki-ousaparkic-porcel-er-goxoutyoun-anel

Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները գողության փորձի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացան։ Անհապաղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում գողության փորձ կատարելու մեջ կասկածվող 30-ամյա տղամարդը հայտնաբերվեց և բերման ենթարկվեց բաժին։ Պարզվեց, որ Մաշտոցի պողոտայում նա մոտեցել է մի զբոսաշրջիկի և փորձել նրա ուսապարկից ինչ-որ բան գաղտնի հափշտակել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չէր հասցրել:
Տղամարդը տվել է խոստովանական բացատրություն:
Ոստիկանները բաժին են հրավիրել տուժողին ու հաղորդում ընդունել։
Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ