Հ․ Շիրազ - Հին մանկություն

Չգիտեինք՝ աշխարհն ի՞նչ էր, մարդն ի՞նչ էր,
Մենք՝ դարդի մեջ, չգիտեինք՝ դարդն ինչ էր...
Ա՜խ, դեռ մանուկ մենք ծերացած, գլխիկոր
Շրջում էինք՝ անգիտությա՜մբ բախտավոր...

Կարդալ Ամբողջը

Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի մարզերի 15 ղեկավարների

am
zelenskin-pastonank-e-arel-oukrainayi-marzeri-15-xekavarneri

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, նախարարների կաբինետի ներկայացմամբ, պաշտոնանկ է արել հանրապետության մարզային պետական վարչակազմերի 15 ղեկավարների: Այդ մասին հունիսի 11-ին Կիևում կայացած բրիֆինգում հայտարարել է նախագահի վարչակազմի փոխղեկավար Ռուսլան Ռյաբոշապկան՝ գրում է TASS-ը:

«Աշխատանքից ազատվել են Չեռնիգովի, Խմելնիցկու, Խերսոնի, Տեռնոպոլի, Սումի, Պոլտավայի, Օդեսայի, Նիկոլաեւի, Լվովի, Կիրովոգրադի, Կիևի, Իվանո-Ֆրանկովսկի, Զապորոժիեի, Անդրկարպատների, ինչպես նաև Վոլինի մարզային պետական վարչակազմերի ղեկավարները»,-ասել է նա՝ նշելով, որ Օդեսայի մարզային պետական վարչակազմի ղեկավարը պաշտոնակատարի կարգավիճակում էր:

Ռյաբոշապկան նաև հայտնել է, որ Զելենսկին Վլադիսլավ Բուխարեւին նշանակել է Ուկրաինայի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ