Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Զիդանը սկսում է թիմի վերակառուցումը. Լուկա Յովիչը պաշտոնապես տեղափոխվեց Ռեալ

zidane-sksoum-e-timi-verakaroucoume-louka-yovice-pastonapes-texapoxvec-real

 Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես կարողացավ համաձայնության հասնել գերմանական «Ֆրանկֆուրտի» հետ՝ գերմանական թիմի սերբ հարձակվող Լուկա Յովիչի տրանսֆերի հարցում։ Գործարքի արժեքը կազմել է 52.4 միլիոն ֆունտ ստերլինգ, ֆուտբոլիստի հետ կնքվել է 5 տարվա պայմանագիր։

 

Զինեդին Զիդանը այս տարի, ըստ էության, որոշել է միանշանակ փոխել թիմի հարձակման գիծը։ Եվ արդեն լուրջ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ։

 

Այս մրցաշրջանում Լուկա Յովիչն իսկական հայտնություն դարձավ գերմանական ֆուտբոլում և պատահական չէ, որ «Ռեալը» ժամանակ չկորցրեց և շատ շուտ ձևակերպեց Յովիչի պայմանագիրը։ Եվրոպական թոփ ակումբները սկսեցին լրջորեն հետաքրքրվել տաղանդավոր ֆուտբոլիստով։ Սերբ ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում դարձել էր 27 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Լուկան մինչև Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը խփած 10 գոլով գլխավորում էր ռմբարկուների ցուցակը «Չելսիի» ֆրանսիացի գոլահար Օլիվիեր Ժիրուի հետ։ Ժիրուն, եզրափակչում դառնալով գոլի հեղինակ, 11 գոլով դարձավ լավագույն ռմբարկու։

 

Այնուամենայնիվ, այս ֆուտբոլիստը մեծ ներուժ ունի և չնայած իր երիտասարդ տարիքին,  կարող է խաղադաշտում եղանակ փոխել։ Այս պարագայում լուրջ խնդրի առաջ կարող է կանգնել Բենզեման, որովհետև Յովիչը խաղում է նույն դիրքում, որտեղ խաղում է Կարիմ Բենզեման: Մեկնարկային կազմում հայտնվելու համար կատաղի պայքար է լինելու նրանց միջև, եթե իհարկե Զիդանը չորոշի միաժամանակ երկուսին էլ խաղադաշտ դուրս բերել, գաղտնիք չէ որ, Զիդանն ու Բենզեման հիանալի հարաբերությունների մեջ են։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ