Իմ աղունն իջավ

Խտանա Կածի հեքիաթը, քեռի Ֆադե, թե ինչպես դու ելար նստեցիր աստծո չոքերի տակ ու քո թիակը մոռացար երկնքում, — առաջարկեց կարմրաթուշ մի աղջիկ՝ մասրենու փուշը ծնկներից հեռացնելով։

Կարդալ ավելին

Զիդանի հեղափոխությունն ու Բարսայի տարօրինակ լռությունը. տրանսֆերային շուկան բացված է

zidani-hexapoxoutyounn-ou-barsayi-tarorinak-lroutyoune-transferayin-soukan-bacvac-e

Ֆուտբոլային ամառը հետաքրքիր է ընթացք է խոստանում։ Ճիշտ է, թիմերը ֆուտբոլ չեն խաղում, բայց հաճելի է տեսնել, թե ինչպես են գրանդ ակումբները պատրաստվում հաջորդ մրցաշրջանին։

Այս տրանսֆերային պատուհանի ընթացքում բոլորից ակտիվ է Մադրիդի «Ռեալը»: Տապալված մրցաշրջանից հետո ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն իր թիմում  «թավշյա, ոչ բռնի հեղափոխություն» է իրակացնում։ Տրանսֆերային շուկան նոր է բացվել, բայց «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն արդեն միանգամից 5 ֆուտբոլիստ է ձեռք բերել՝ Էդեն Ազար, Լուկա Յովիչ, Ռոդրիգո, Էդեր Միլիտաո, իսկ  երեկ էլ պաշտոնապես հայտարարվեց Լիոնի ձախ եզրային պաշտպան Ֆերլան Մենդիի տրանսֆերի մասին։

Իսպանական ակումբը նշված ֆուտբոլիստների ձեռք բերման համար ընդհանուր առմամբ   319 միլիոն եվրո է ծախսել: Գրանցած ցուցանիշով ակումբն ամենաակտիվ է ողջ Եվրոպայում։

Ինչպես հայտնի է, Մադրիդի «Ռեալը» տարիներ շարունակ հրաժարվում էր սուպեր տրանսֆերներից, բայց վերջին անհաջողությունները առիթ հանդիսացան, որպեսզի  Ֆլորենտինո Պերեսը կրկին գործադրի բիզնեսմենի իր հմտությունները։ Սակայն նոր  ֆուտբոլիստների՝ «Ռեալի» կազմում ընդգրկվելուն զուգահեռ մեծ թվով մարզիկներ  կհեռանան արքայական ակումբից։ Մասնավորապես, նշվում է, որ ֆրանսիացի մասնագետը որոշել է հրաժարվել միանգամից 13 ֆուտբոլիստի ծառայություններից։ Այս ֆուտբոլիստները տեղ չունեն Զիդանի՝ նոր մրցաշրջանի ծրագրերում, և Ռեալի ղեկավարությունը թիմեր է փնտրում այդ ֆուտբոլիստների համար։ Զիդանի «սև ցուցակում» են հայտնվել հետևյալ ֆուտբոլիստները՝ Կեյլոր Նավաս, Սերխիո Ռեգիլոն, Խեսուս Վալյեխո, Թեո Էռնանդես, Դանի Սեբալյոս, Խամես Ռոդրիգես, Մարտին Էդեգոր, Մարկոս Լյորենտե, Մատեո Կովաչիչ, Օսկար Ռոդրիգես, Գարեթ Բեյլ, Բորխա Մայորալ, Ռաուլ Դե Թոմաս։

Այս ֆուտբոլիստներից ոմանք ընթացիկ մրցաշրջանը վարձակալությամբ են անցկացրել այլ ակումբներում։ 

 

Այս ամենին զուգահեռ, Մադրիդի դարավոր մրցակից «Բարսելոնան» շարունակում է լռել:  

Միայն երեկ պարզ դարձավ, որ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանի տրանսֆերային սագան ավարտին է մոտենում։ Մասնավորապես, ֆուտբոլիստի դեռևս ներկա ակումբի սպորտային տնօրենը հայտարարությամբ է հանդես եկել և ասել, որ նրանք դեռևս մարտից գիտեին, թե որտեղ է ֆուտբոլիստը շարունակելու կարիերան: Խոսքը «Բարսելոնայի» մասին է։

Սակայն հայտնի է, որ կատալոնական ակումբի խաղացողների մեծ մասը դեմ է այս տրանֆերին: Պատճառը հայտնի է. նախորդ տարի ֆրանսիացին «մուկն ու կատու» խաղաց  «Բարսելոնայի» հետ և ի վերջո մնաց «Աթլետիկոյում»։

Դե ինչ, սպասենք այս թեմայի շուրջ պաշտոնական հայտարարություններին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ