Զինված ուժերը պետք է ապահովեն բարձր մարտական պատրաստության մշտական աճ. Դավիթ Տոնոյանը Արցախում է

am en es
zinvac-oujere-petq-e-apahoven-barcr-martakan-patrastoutyan-mstakan-aj-davit-tonoyane-arcaxoum-e

Հայկական երկու հանրապետությունների Զինված ուժերի համագործակցության շրջանակներում ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ ԶՈւ-երի ԳՇ պետ գեներալ լեյտենանտ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի Հանրապետություն։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Մասնավորապես ասվում է.

«ՀՀ պաշտպանության նախարարն ու ԶՈւ--երի ԳՇ պետը Արցախի հանրապետության Պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հետ միասին հանդիպել է հրամանատարական կազմի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու հանրապետությունների ԶՈւ-երի համագործակցության և մարտունակության ապահովման հարցեր։

Անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին Դավիթ Տոնոյանը հատուկ նշել է, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը նախապատվությունը տալիս է խաղաղ կարգավորմանը բանակցությունների միջոցով։ Նախարար Տոնոյանը հրամանատարությանը հորդորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարության համաձայն պահպանել բանակցային գործընթացում ձեռք բերված հրադադրի ռեժիմը։ Խաղաղ կարգավորմանն ուղված բանակցությունները տարբեր պատճառներով կարող են երկարաձգվել։ Հաշվի առնելով այդ ամենը հայկական ԶՈւ-երը պետք է ապահովեն բարձր մարտական պատրաստության մշտական աճ»։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ