Հայրենիքից դուրս երջանկություն չկա, թող յուրաքանչյուր ոք արմատներ գցի հարազատ հողում:
Տուրգենև

Զինված ուժերի հետ կապված ոչ մի խնդիր չկա. Տոնոյան

am
zinvac-oujeri-het-kapvac-oc-mi-xndir-cka-tonoyan

Կարծում եմ, որ ԱԺ-ում ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքները և՛ բաց կլինեն, և՛ փակ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Երբ կորոշվի, թե հանձնաժողովն ինչ նպատակով է ստեղծվելու, ինչ խնդիրների վրա է ուշադրություն դարձնելու, հաշվի առնելով նաև, որ տեղեկությունները հիմնականւոմ դասակարգված են լինելու, կարծում եմ, հանձնաժողովի աշխատանքները և՛ բաց կլինեն, և՛ փակ»,- ասաց Տոնոյանը՝ հավելելով, որ բոլոր անհրաժեշտ տեղեկատվությունը  պետք է ներկայացնի ՊՆ-ն:

Տոնոյանը նշեց, որ անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի նիստերին ինքն անձամբ կներկայանա: Նախարարը նաև հավելեց, որ հանձնաժողովի վերաբերյալ վարչապետ Փաշինյանի հետ դեռևս քննարկումներ չի ունեցել:

Նախարարը ընդգծեց, որ Զինված ուժերի՝ Պաշտպանության բանակի հետ կապված ոչ մի խնդիր չկա:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ այս փուլում առաջացավ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությունը՝ Տոնոյանն ասաց, որ պետք է հասկանալ հանձնաժողովի աշխատանքի նպատակները, իսկ քաղաքական դրդապատճառներ, ըստ պաշտպանության նախարարի, կան ամեն ինչի մեջ: 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ