Հայրենիքից դուրս երջանկություն չկա, թող յուրաքանչյուր ոք արմատներ գցի հարազատ հողում:
Տուրգենև

Զինվորականների աշխատավարձը կբարձրացվի

am
zinvorakanneri-asxatavarce-kbarcracvi

Այսօր կառավարության նիստի ընթացքում ՀՀ պաշտպանությնա նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրեց կառավարության որոշման նախագիծը, որով հստակեցվում է զինվորական ծառայության առանձնահատուկ պայմանների համար սահմանված հավելումների չափերը, առանձնահատուկ պայմանների անվանումները և այդ պայմաններում ծառայության իրականացման  չափանիշները: ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման  վրա զինծառայողների վարձատրության չափերը բարձրացնելու նպատակով հավելում է նախատեսվում պաշտոնական պարտականությունների կատարման համար: Դրա արդյունքում զինծառայողների դրամական ապահովության չափերը բարձրանում են միջինը 10 տոկոսով:

Տոնոյանը նշեց, որ հավելումների վերաբերյալ մոտավորապես համահավասարեցում է կատարվում: «Բարձրագույն սպայական կազմը, կրտսեր և շարքային ենթասպայական կազմը մոտավորապես հավասարաչափ հավելումներ են ստանալու»,- ասաց Տոնոյանը:

Որոշման նախագիծը համաձայնեցվել է շահագրգիռ մարմինների հետ, ինչպես նաև լրամշակվել է նախարարական սոցիալական կոմիտեի նիստում՝ ներկայացված առաջարկությունների հիման վրա:

Վարչապետը նշեց, որ խոսքը հունիսի 1-ից զինվորականների աշխատավարձերը բարձրացնելու մասին է: «Այս կարգավորումներով մենք լուծում ենք խնդիր, որով կրտսեր կազմի զինծառայողները և հատուկ պայմաններում ծառայություն իրականացնող զինծառայողների համար այդ աշխատավարձի կամ դրամական բավարարման մակարդակը շատ ավելի բարձր կլինի, քանի հայտարարվել  է: Մենք ասել ենք, որ 10 տոկոսով կբարձրանա, բայց կրտսեր կազմինը և հատուկ պայմաններում ծառայող զինվորականնեի աշխատավարձը կբարձրանա մինչև 20 տոկոսով»,- նկատեց վաչապետը:

Դավիթ Տոնոյանն էլ նշեց, որ միջինը 18 տոկոսով բարձրանում է կրտսեր ենթասպայական և շարքային կազմի համար, բայց առանձնահատուկ պայմաններում ծառայողներին հավելավճարներ են տրվելու:

Փաշինյանի խոսքով, կրտսեր ենթասպայական կազմի և առանձնահատուկ պայմաններում ծառայողների աշխատավարձն ավելի է բարձրանում, քան բարձրագույն սպայական կազմի, ինը շատ կարևոր նախաձեռնություն է: Վարչապետը նաև հավելեց, որ զինվորականների աշխատավարձի հարցը մշտապես լինելու է կառավարության ուշադրության կենտրոնում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ