Հայրենիքից դուրս երջանկություն չկա, թող յուրաքանչյուր ոք արմատներ գցի հարազատ հողում:
Տուրգենև

Զոհեր՝ ադրբեջանա-իրանական սահմանին

am ru
zoher-adrbejana-iranakan-sahmanin

Հոկտեմբերի 2-ի գիշերը ադրբեջանա-իրանական սահմանին միջադեպ է գրանցվել:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ կեսգիշերի մոտակայքում Ադրբեջանի սահմանապահները երեք անհայտ անձանց կողմից պետական ​​սահմանի խախտման դեպք են բացահայտել:

Սահմանախախտներին հետապնդելիս սահմանապահները օդում նախազգուշական կրակ են բացել: Սահմանախախտներն էլ պատասխան կրակոցներ են հնչեցրել սահմանապահների ուղղությամբ, ապա փորձել են հեռանալ դեպի Իրան:

Նշվում է, որ հրաձգության արդյունքում երեք սահմանախախտներն էլ սպանվել են: Վերջիններիս զննելիս 15 կգ քաշով պայուսակ է հայտնաբերվել՝ լի տարատեսակ թմրանյութերով և փամփուշտներով:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ