Զոհրաբ Մնացականյանը ողջունում է իր հարցազրույցի վերաբերյալ ակտիվ քննադատությունը

am es
zohrab-mnacakanyane-oxjounoum-e-ir-harcazrouyci-veraberyal-aktiv-qnnadatoutyoune

Շատ ուրախ եմ, որ BBC-ին տված իմ հարցազրույցը Հայաստանում բավական ակտիվ քննարկում է ծավալել. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Այս քննարկումն ինձ համար առաջին հերթին կարծիքների բազմազանության, ժողովրդավարության արտահայտություն է: Շատ ուրախ էի գրանցելու, որ Հայաստանը բացառություն չէ, և հաղորդման յուրահատկությունը հաշվի առնելով, ներքաղաքական դեբատի առիթ է լինում ոչ միայն Հայաստանում: Եվ այդ առումով շատ ուրախ եմ, որ ևս մեկ անգամ գրանցում ենք, որ Հայաստանում աշխատում է բազմակարծություն, կարծիքների բազմազանություն, գոյություն ունի քննադատություն, նաև աջակցություն, ես էլ նկատեցի, որ բավական դինամիկ քննարկում է եղել Հայաստանում, ինչը միայն ու միայն ողջունելի է»,- նշեց նախարարը և հավելեց, որ գիտակցելով, թե ինչ ոճի հարցազրույց է լինելու, որոշում է կայացրել գնալ այնտեղ ամրագրելու դիրքորոշումները, որոնք բխում են մեր շահերից:

Լրահոս

Նմանատիպ նորություններ