Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Զոն նայողների արտոնությունները վերացված են. Արտակ Զեյնալյան (տեսանյութ)

zon-nayoxneri-artonoutyounnere-veracvac-en-artak-zeynalyan-tesanyout

«Այսօր քրեակատարողական հիմնարկների խցերի կերակրապատուհանները կոռուպցիոն դրսևորումներ չեն պարունակում»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի հայտարարություն արեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Իսկ թե ի՞նչ էր ուզում ասել՝ նախարարը պարզաբանեց այսպես.

«Եթե օդափոխության համակարգ չկա քրեակատարողական հիմնարկում, և ներսում ջերմաստիճանը բարձր է, ապա օդափոխանակություն ապահովելու համար՝ առանց խտրականության, առանց տարբերակման, առանց կոռուպցիոն որևէ դրսևորման՝ խցերի կերակրապատուհանները բաց են լինում»:

Ինչ վերաբերում է հարցին՝ այսօր քրեակատարողական հիմնարկներում կա՞ն արտոնյալ մարդիկ, Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «Մենք որևէ մեկին արտոնյալ պայմաններ չենք տալիս, և որևէ խուց չկա այլևս, որը չի խուզարկվում: Զոն նայողների արտոնությունները, որոնք եղել են նախկին իշխանությունների ժամանակ՝ վերացված են: Չկա այնպիսի խուց, որը չի խուզարկվում, չկա այնպիսի անձ, որի վրայից արգելված իրերը չեն բռնագրավվում: Սա այդ արտոնությունների դարաշրջանի ավարտն է»:

Ավելին՝ տեսանյութում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ