Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը:
Վիսարիոն Բելինսկի

Զորավարժությունները կապված չեն արտաքին կոնյունկտուրայի փոփոխության հետ. Փաշինյան

am
zoravarjoutyounnere-kapvac-cen-artaqin-konyounktourayi-popoxoutyan-het-pasinyan

Նախատեսվում է 2019թ.-ի հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 30-ն անցկացնել պահեստազորի զինապարտների վարժական հավաքներ և սահմանվում է վարժական հավաքներին ներգրավվող զինապարտների թվաքանակը: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նա նշեց, որ հավաքների ժամանակ իրականցվող միջոցառումները և ըստ մասնագիտությունների հավաքների ժամկետները, որոշման ժամկետները համաձայնեցվել են շահագրգիռ պետական մարմինների հետ, ինչպես նաև հավանության է արժանացել նախարարական պետաիրավական կոմիտեի կողմից:

Վարչապետ Փաշինյանը, դիմելով նախարար Տոնոյանին, հետաքրքրվեց, թե արդյո՞ք նշվածը կապ ունի ընթացող զորավարժությունների հետ, արդյո՞ք դրանց տրամաբանական շարունակությունն է: «Դրանք առանձին վարժանքներ են, տարվա կտրվածքով բոլոր վարժանքներն անցկացվում են մեկ կտրվածքով»,- ասաց Տոնոյանը:

«Ես ցանկանում էի, որ մենք մեր հանրությանը ներկայացնենք, որ սրանք, ըստ էության, պլանային իրադարձություններ են: Մենք ասել ենք, որ այն զորավարժությունները, որոնք   անցկացվում են և բազմաթիվ ծրագրերը, աննախադեպ ծավալի են, բայց դա որևէ կերպ կապված չէ արտաքին կոնյունկտուրայի փոփոխության հետ: Դա կապված է որոշակի գործելաոճի և աշխատանքի ծավալների փոփոխության հետ: Այն իրավիճակում, որը բոլորս գիտենք, որևէ բան չի փոխվել»,- ասաց վարչապետը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ