Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

ԶՈւ Գլխավոր շտաբի պետն՝ իր և Դավիթ Տոնոյանի հարաբերությունների մասին

am
zou-glxavor-stabi-petn-ir-e-davit-tonoyani-haraberoutyounneri-masin

Պաշտպանության նախարարի հետ որևէ լարվածություն չկա և չի կարող լինել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԶՈւ շտաբի պետ Արտակ Դավթանը՝ մեկնաբանելով մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե իր և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարաբերությունները լարված են:

Դավթյանը նշեց, որ Գլխավոր շտաբի պետը ենթարկվում է նախարարին, աջակցում է,  կատարում է նախարարի հրամանները: «Որևէ լարվածության մասին ես տեղյակ չեմ, չեմ կարող ուրիշ բան ասել: Ոչ մի հարցում անհամաձայնության չկա; Կա աշխատանքային կարգ, մեծ որոշումներ կայացնելուց առաջ յուրաքանչյուրը ներկայացնում է իր տեսակետը, առաջարկները, իսկ որոշումն ընդունելուց հետո բոլորս կատարում ենք այդ որոշումը: Ոչ մի տարակարծություն ոչ մի հարցում չկա»,- ասաց Դավթյանը:

Վերջինս անդրադարձավ նաև մամուլում հրապարակված այն տեղեկությանը, թե իրեն հեռացնելու են աշխատանքից: «Երբ ինձ կհեռացնեն կամ ես կգնամ, բնական է, Օնիկ Գասպարյանն առաջին տեղակալն է, և կարող է դիտարկվել որպես ԳՇ պետ: Ոչ մի պաշտոնյա էլ մինչև կյանքի վերջ չի ծառայում, յուրքանչյուրս էլ ժամանակին դուրս ենք գալիս: Կան օրենքով նախատեսված ժամկետներ, որոնցով էլ աշխատում ենք»:

Դավթյանը նաև նշեց, որ անգամ չի լսել, թե իր պաշտոնանկության վերաբերյալ քննարկումներ են եղել:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ