ԶՈւ սպաների և ենթասպաների՝ նախկինում վերցրած վարկերի տոկոսադրույքները կիսով չափ կկրճատվեն. Փաշինյան

am
zou-spaneri-e-entaspaneri-naxkinoum-vercrac-varkeri-tokosadrouyqnere-kisov-cap-kkrjatven-pasinyan

Առաջիկա որոշումներով կառավարությունը պատրաստվում է վերակառուցել ԶՈւ մի քանի հազար սպաների և ենթասպաների՝ նախկինում վերցրած վարկերը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշել է. որ որոշման իմաստը այդ վարկերի տոկոսադրույքը մինչև կիսով չափ կրճատելն է և սպասարկման ժամկետը երկարացնելը:

«Որպես արդյունք, ասենք եթե ԶՈւ ծառայողը ամեն ամիս վարկի սպասարկման (մարման) համար վճարում է 50 հազար դրամ, նախատեսվող փոփոխություններից հետո այդ նույն, բայց վերակառուցված վարկի համար կսկսի վճարել ասենք՝ 25 հազար դրամ: Մինչեւ կիսով չափ քիչ:

Առաջիկայում կայացվելիք այլ որոշումներով կառավարությունը կանդրադառնա նաեւ նախկին զինվորականներին բնակարաններ ձեռքբերելում աջակցելու հարցին:

Սա, իհարկե, ամբողջական լուծում չի դառնա, բայց հարցը մեռյալ կետից կշարժվի: Առաջիկայում կարեւոր որոշումներ կկայացնենք նաեւ գործող զինվորականների բնակարանների ձեռքբերման թեմայով»,-գրել է Փաշինյանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ