Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Զովունի գյուղում այրվում է խոտածածկ տարածք

am
zovouni-gyouxoum-ayrvoum-e-xotacack-taracq

Օգոստոսի 29-ին՝ ժամը 10:00-ին, «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում գտնվող Ներքին զորքերի զորամասի հարևանությամբ այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

ժամը 10:24-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» աստիճան. դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երեք մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Այրվում է 5 հա բուսածածկույթ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ