Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

«Զվարթնոց» օդանավակայանը 29 մասնավոր չվերթ է սպասարկել Ֆրանկոֆոնիայի միջոցառումների ընթացքում

am
zvartnoc-odanavakayane-29-masnavor-cvert-e-spasarkel-frankofoniayi-mijocaroumneri-entacqoum

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի միջոցառումների շրջանակներում սույն թվականի հոկտեմբերի 08-ից 14-ն ընկած ժամանակահատվածում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը, շնորհիվ աշխատակիցների բարձր պատասխանատվության և պրոֆեսիոնալ աշխատանքի, կանոնավոր չվերթերին զուգահեռ, հավուր պատշաճի սպասարկել է նաև 29 մասնավոր չվերթ՝ իր 430 ուղևորով։ Այս մասին տեղեկանում ենք Զվարթնոց» միջազգային օդանավակայանից:

Նշենք, որ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին ընդառաջ՝ որոշ ավիաընկերություններ ավելացրել էին իրենց կանոնավոր չվերթերի հաճախականությունը, ինչպես նաև օդանավերը փոխարինել էին ավելի մեծ տարողության օդանավերով։ Ճիշտ համակարգված աշխատանքների արդյունքում, միայն վերը նշված ժամանակահատվածում սպասարկվել է ավելի քան 1000 հավելյալ ուղևոր։

Չնայած ծանրաբեռնված աշխատանքներին՝ չեն գրանցվել ո՛չ ուղևորների կուտակումներ և ո՛չ էլ չվերթերի ուշացումներ։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ